2017 թվականի հունվա-հունիս ամիսներին Վրաստանում կատարվել է 751 մլն դոլարի ներդրում: Վրաստանի խոշոր ներդրողն առաջին կիսամյակում շարունակել է մնալ Ադրբեջանը: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Գռուզիան: Խոշոր ներդրողների առաջին հնգյակում են նաև Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդներն ու ԱՄՆ-ն: Ամենից շատ ներդրումներ կատարվել են տրանսպորտի և կապի, շինարարության և անշարժ գույքի ոլորտներ, ֆինանսական սեկտորում և ռեստորաններ-հյուրանոցներում: Նշվում է, որ առաջին կիսամյակում Վրաստանում ներդրումների թիվը 5.5%-ով կրճատվել է: