Դեռևս շուկաներն ոչ մի ձև չեն արձագանքում Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչություններին, քանի որ Սաուդյան Արաբիայից ու Իրանից չկան ազդանշաններ, թե այդ ահաբեկչությունները կապ ունեն Կատարի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Սաուդացիներն ԻՊ–ին պատվիրել են ահաբեկչություն իրականացնել Իրանում, որպեսզի սեպ խրեն Կատարի ու Իրանի հարաբերություններում։ Այդ մասին Life–ին հայտնել է ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարանի դասախոս Իգոր Յուշկովը։Նրա խոսքով, Սաուդյան Արաբիան նպատակ ունի պառակտում մտնցել Կատարի ու Իրանի հարաբերություններում։Փորձագետը հավելել է, որ մեկ ահաբեկչությունը չի կարող մեծ պատերազմ հրահրել։