Թուրքմենական գազը Տրանսկասպյան գազամուղի իրականացման դեպքում կօգնի Թուրքիային դիվերսիֆիկացնել էներգակիրների ներկրումը։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ռոբերտ Քաթլերը։Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի ստորագրումից հետո հնարավոր կլինի կյանքի կոչել Տրանսկասպյան գազամուղը։Ըստ նրա, Թուրքմենստանն ու Ադրբեջանը պաստրաստ են խողովակաշար կառուցել Կասպից ծովի հատակով` միջինասիական գազն եվրոպական շուկաներ արտահանելու համար։Նա նշել է, որ թուրքմենական գազն Եվրոպա արտահանելու ուղղություններից մեկն էլ անցնում է Տրանսկասպյան խողովակաշարով`Թուրքիայի տարածքն էլ կօգտագործվի, որպես տարանցիկ գոտի։