24.11.2024
Ալիև. երկրի ամբողջականությունը չի կարող բանակցությունների թեմա լինել
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Փաշինյանը չի կարող կտրուկ վիճել Մոսկվայի հետ

Այժմ Նիկոլ Փաշինյանը չի կարող կտրուկ վիճել Մոսկվայի հետ։ Նոր վարչապետի խնդիրը կայանում է ոչ միայն նրանում, որ ՀՀ–ի բիզնեսի կեսը կապված է Մոսկվայի հետ, այլ նաև նրանում, որ բիզնեսմեններից շատերը գործում են ի շահ Մոսկվայի։ Փաշինյանն իր գործողությունները պետք է համաձայնեցնի ՌԴ–ի հետ։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի Քարնեգիի կենտրոնի փորձագետ Վադիմ Դուբնովը։

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին նա նշել է, որ Փաշինյանը գործելու է այն նեղ շրջանակներում, որտեղ գործում էր Սերժ Սարգսյանը։

Ըստ նրա, երբ մենք խոսում ենք Ղարաբաղի մասին, ապա այդ հարցը լուծվելու է փոխզիջումների հիման վրա։ Փաշինյանի համար դրանք այժմ անհնար են` նա չի ցանկանում կորցնել ժողովրդի վստահության ռեսուրսը։