24.11.2024
Միջուկային գործարքի մասնակիցները պետք է «փոխհատուցեն» համաձայնագրից ԱՄՆ դուրս գալը. Ռոհանի
prev Նախորդ նորություն

Ալիև. երկրի ամբողջականությունը չի կարող բանակցությունների թեմա լինել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «իր երկրի ամբողջականությունը չի կարող ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների թեմա լինել՝ երբեք չի եղել և երբեք չի լինի»:

«Մեր սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջությամբ և անվերապահորեն ապահովվի: Դա է պահանջում արդարությունն ու միջազգային իրավունքը: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է»,-ասել է Ալիևը Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: