7.04.2025
Բաքուն դեմ է Արցախի հետ բանակցություններ վարելու առաջարկին
prev Նախորդ նորություն

Միջուկային գործարքի մասնակիցները պետք է «փոխհատուցեն» համաձայնագրից ԱՄՆ դուրս գալը. Ռոհանի

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրի մնացած կողմերը պետք է կարճ ժամկետում «փոխհատուցեն» համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եվրոպան եւ հատկապես 5 կողմերը, որոնք Իրանի հետ բանակցություններին են մասնակցում մնացած կարճ ժամկետում պետք է հստակ որոշեն իրենց քայլերը եւ դիրքորոշումը, որպեսզի ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը փոխհատուցեն», — ասել է Ռոհանին:

Թուրք նախագահը, իր հերթին, ԱՄՆ-ի որոշումը «սխալ» է անվանել՝ նշելով միջուկային գործարքի պահպանման անհրաժեշտությունը, քանի որ այն «օգտակար եւ անհրաժեշտ» է տարածաշրջանում անվտանգության եւ կայունության համար:

Ալիև. երկրի ամբողջականությունը չի կարող բանակցությունների թեմա լինել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը