17.04.2025
Փորձագետ. Փաշինյանը չի կարող կտրուկ վիճել Մոսկվայի հետ
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Ռուսական ռազմակայանը` ՀՀ անվտանգության «ռազմական անձրևանոց»

ՀՀ–ում իշխանության ճգնաժամը կարող է դեռևս երկար տևել, սակայն հայերն ունեն երկու կոնսոլիդացնող կետեր։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովը։

«Առաջինը` Ղարաբաղն է։ ԵԱՏՄ–ից, ՀԱՊԿ–ից դուրս գալը կամ ռուսական ռազմաբազայի դուրս հանումը կհանգեցնի Երևանի ու Բաքվի միջև նոր պատերազմի, ինչը կհանգեցնի վերջինիսի հաղթանակին։ Երկրորդ կետը` տնտեսությունն է։ ՀՀ–ն գտնվում է պերմանենտ տնտեսական ճգնաժամում` բլոկադայի մեջ գտնվող երկրի համար ՌԴ–ի հետ տնտեսական կապերի խզումը կնշանակի իսկական աղետ»,–նշել է նա։

Ըստ նա, մեծ թվով հայեր աշխատում են ՌԴ–ում ու ՀՀ–ն մեծ կախվածություն ունի Մոսկվայից։

Նա հավելել է, որ ռուսական ռազմակայանը ՀՀ–ի համար «ռազմական անձրևանոց» է` անվտանգության երաշխավոր, իսկ Մոսկվան չի ցանկանա կորցնել տարածաշրջանում միակ ռազմակայանը։

Բոլորն էլ պատասխան են տալու. Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի ու Լեւոն Երանոսյանի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան