12.09.2025
Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները Թեհրանին կստիպեն հրաժարվել միջուկային զենքից. Ջոն Բոլթոն
10.05.2018
Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները Թեհրանին կստիպեն հրաժարվել միջուկային զենքից. Ջոն Բոլթոն

Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշումն ԱՄՆ-ին չմոտեցրեց Իսլամական Հանրապետության հետ պատերազմին: Այս մասին CBS-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:«Չեմ կարծում, որ իրանական միջուկային գործարքից դուրս գալն ԱՄՆ-ին մոտեցրել Իրանի հետ պատերազմին: Հակառակը, Իրանը մեզ մոտեցրեց պատերազմի՝ թշնամական գործողություններ ձեռնարկելով Իրաքում եւ Սիրիայում: Տարածաշրջանում Իրանի ագրեսիվ եւ ռազմատենչ պահվածքն իրական սպառնալիք է»,- ասել է նա:Բոլթոնի խոսքով՝ վարչակազմը կարծում է, որ «շատ կոշտ պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն կվերականգնի Իրանի նկատմամբ, բացասաբար կանդրադառնան իրանական տնտեսության վրա» եւ «կարող են հանգեցնել այն բանին, որ իրանական ռեժիմը հրաժարվի բալիստիկ հրթիռների մշակման ծրագրից»:Նա նաեւ նշել է, որ չորեքշաբթի առավոտյան Մեծ Բրիտանիայի, Ֆրանցիայի եւ Գերմանիայի գործընկերների հետ քննարկել է «այն քայլերը, որոնք ուղղված են Իրանի չարակամ պահվածքը դադարեցնելուն՝ ներառյալ ահաբեկչությանն աջակցությունը եւ Մերձավոր Արեւելքում ռազմական ակտիվությունը»: