Թուրքիայի տնտեսության «գերտաքացումը» սպառնալիք է երկրի ազգային անվատնգությանը։ Այդ մասին հայտարարել է KWR International փորձագետ Սքոթ Մաքդոնալդը։Նա նշել է, որ Թուրքիան շարժվում է դեպի խոշոր տնտեսական ճգնաժամ։ Էրդողանի պայքարը քաղաքական իշխանության համար որոշակի անորոշություն է մտցրել տնտեսության մեջ։Նրա խոսքով, Թուրքիայի տնտեսական խնդիրներն այլևս անհնար է թաքցել` տնտեսության դեֆիցիտային ֆինանսավորման քաղաքականությունը կարող է ապահովել ևս մեկ տարվա աճ, սակայն դրան կհետևի կտրուկ անկում։