Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի թուրքական հատվածը պատրաստ կլինի շահագործման մինչև այս ամսվա ավարտը, փոխանցում է Anadolu–ն։«Հուլիսի վերջին Թուրքիայից գնացքը կարող է բեռնել տեղափոխել դեպի Վրաստան ու Ադրբեջան։ Այդ տրանսպորտային նախագիծը մեծ նշանակություն ունի Թուրքիայի ու տարածաշրջանի համար»,–նշել է նա։Ըստ նրա, այդ ճանապարհը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլ Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի ու Չինաստանի համար: