Քաղաքագետ Վլադիմիր Նովիկովը հայտարարել է, որ Հայաստանի համար ձեռնտու է պահպանել ռազմավարական դաշինքը ՌԴ հետ։Նա նշել է, որ այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որն առկա է այժմ տարածաշրջանում ՀՀ–ի համար այլ տարբերակներ չի թողնում, քան ՌԴ–ի հետ ռազմավարական կապերի պահպանումը։Ըստ նրա, Փաշինյանի հակառակորդները փորձում են ցույց տալ, թե իբր Փաշինյանը հակառուսական քաղաքական գործիչ է ու դեմ է Մոսկվայի հետ ռազմավարական կապերին։