12.07.2025
Ղազախստանից` Բաքու. ՊետԴուման հնչեցրել է Ադրբեջանում ՌԴ դեսպանի անունը
03.04.2018
Ղազախստանից` Բաքու. ՊետԴուման հնչեցրել է Ադրբեջանում ՌԴ դեսպանի անունը

ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովը հավանություն է տվել Միխայիլ Բոչարնիկովին Ադրբեջանում ՌԴ դեսպան նշանակելուն: Այս մասին РИА Новости-ին հայտնել է հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Նա նշել է, որ հանձնաժողովը հավանություն է տվել նաև Օլեգ Վասնեցովին Մոլդովայում ՌԴ դեսպան նշանակելուն: «Բոչարնիկովը մինչ այս ՌԴ դեսպանն էր Ղազախստանում»,- նշել է նա:Նշվում է, որ Բոչարնիկովը իր դիվանագիտական առաքելությունը Ղազախստանում ավարտում է 2018 թվականին:Հիշեցնենք, ավելի վաղ ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովը հաստատել էր Գեորգի Զուևի թեկնածությունը Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնին, սակայն Բաքուն մերժել էր ագրեմանը` Զուևի վառ պրոհայկական դիրքորոշման պատճառով: