26.11.2024
ԱՄՆ-ում կաթոլիկ եկեղեցին մանկապիղծ քահանաներին թույլատրել է դասվանդել դպրոցներում
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն կանի ամեն բան Ղազախստանի հետ պատշաճ մակարդակով համագործակցելու համար. Պուտին

Ռուսաստանը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Ղազախստանում նախագահի փոփոխությունից հետո պատշաճ մակարդակով համագործակցի այդ երկրի հետ: Այդ մասին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Նա մեր երկրների միջև ինտեգրման նախաձեռնողներից մեկն է, եթե չասենք` հեղինակն այն նախագծի, որը կոչվում է ԵվրԱզԷս և զարգանում է շատ հաջող` շնորհիվ նաև նրա կատարած աշխատանքի: Մեր կողմից մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի պահպանենք այդ գործընթացները»,- ասել է Պուտինը:


Երեկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: