Եթե Իրանի շուրջ իրավիճակը շարունակի լարվել, ապա դա կանդրադառնա Հարավային Կովկասի երկրների վրա։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը։Նա նշել է, որ այժմ սկսել է ձևավորվել Իրան–ՌԴ–Ադրբեջան եռակողմ դաշինքը`տնտեսական նախագծերի տեսքով, այդ թվում Հյուսիս–Հարավ միջանցքի։Քաղաքագետի խոսքով, Իրանի շուրջ լարվածությունը կհարվածի Հարավային Կովկասի տնտեսությանը` Իրանի նկատմամբ ագրեսիան կհանգեցնի փախստականների հոսքին, առաջին հերթին դեպի Ադրբեջան։