20.04.2025
Հակամարտության կարգավորման շուրջ ՀՀ և Արցախի դիրքորոշումներում հակասություններ չկան. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Երկրաշարժ Թուրքիայի Դենիզլի քաղաքից 49 կմ հարավ-արևելք. կան տուժածներ. ԱԻՆ

Սույն թվականի մարտի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.430 և արևելյան երկայնության 29.440 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիայի Հանրապետության Դենիզլի քաղաքից 49 կմ հարավ-արևելք), օջախի 11 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ:


Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:


Ըստ "РИА Новости" լրատվական գործակալության, երկրաշարժի հետևանքով տուժել է երեք մարդ և մասնակի ավերվել հին շինություններ:

Նիկոլ Փաշինյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար