24.11.2024
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին
prev Նախորդ նորություն

Հակամարտության կարգավորման շուրջ ՀՀ և Արցախի դիրքորոշումներում հակասություններ չկան. ԱԳՆ

Հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը հանձնառու կլինեն Դուշանբեի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով մարտի 13-ին շփման գծի Ակնայի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ականանետի կիրառմանը:


Նա նշեց, որ Բաքվի նման վարքագիծը  չի նպաստում վստահության ու խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործընթացին:


«Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը պաշտպանվելու ու հակահարված տալու վճռականություն ունեն ու այդ վճռականությամբ է պայմանավորված մեր հանձնառությունը խաղաղության հաստատման ուղղությամբ:


Անդրադառնալով օրերս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցին, որը տեղի էր ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, Աննա Նաղդալյանը նշեց, որ այդ զրույցի ժամանակ խոսվել է ընթացիկ հարցերի՝ երկկողմ ու բազմակողմ օրակարգի վերաբերյալ: Նա նաև խորհուրդ տվեց չհավատալ այն հրապարակումներին, թե Մնացականյանն ու Լավրովը խոսել են ԼՂ հակամարտության լուծման համար հայկական կողմի զիջումների մասին:


«Պաշտոնական հաղորդագրությունում ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է, թե ինչ է քննարկվել ՀՀ ու ՌԴ արտգործնախարարների հեռախոսազրույցի ժամանակ, իսկ այն բովանդակությունը, որը ներկայացրեցին որոշ լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները, պարզապես իրականությանը չի համապատասխանում: Սա թերևս լավագույն գնահատականն է «մեր աղբյուրներով» լրատվության արժանահավատությանը: Հեռախսոազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել ընթացիկ հարցերին՝ երկկողմ ու բազմակողմ օրակարգի վերաբերյալ», - ասաց կրկնեց ԱԳՆ ներկայացուցիչը:


Նաղդալյանը նաև նշեց, թե Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումներում հակասություններ չկան հակամարտության կարգավորման հարցում։ Սա ի պատասխան այն դիտարկման, թե Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանի դիրքորոշումը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո տոնայնությամբ փոքր-ինչ տարբերվում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններից: Նաղդալյանը նշեց՝  Արցախն իր տեսակետն ունի, բայց հակասություններ չկան.


«Մենք համագործակցում ենք արցախցի գործընկերների հետ եւ քննարկում բոլոր հարցերը»։