25.11.2024
Քննարկվում է դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը. ԱՆ
prev Նախորդ նորություն

Բելառուսի ու Հայաստանի միջև չկան և չեն կարող լինել խնդիրներ. Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Բելառուսի ու Հայաստանի միջև չկան և չեն կարող լինել խնդիրներ: Այս մասին Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ասել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ, Լուկաշենկոն նշել է, որ սպասում էր ՀՀ նորընտիր վարչապետի հետ հանդիպմանը:


«Ես սպասում էի այս հանդիպմանը: Մենք իսկապես պետք է զրուցենք: Դժվար թե մենք, այսպես ասած, ոտքի վրա կարողանանք կոնցեպտուալ առումով քննարկենք խնդիրները, որ կան աշխարհում, մեր շուրջ: Չեմ կարծում, թե մեր հարաբերություններում կան կամ կլինեն ինչ-որ խնդիրներ»,- ասել է Բելառուսի նախագահը:


Նա պատրաստակամություն է հայտնել մանրամասն ներկայացնել ՀՀ վարչապետին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մանրամասները և ԵԱՏՄ գործունեության մասին:  


«Շատ կարևոր է, որ ինձնից լսեք այն, ինչ վերաբերում է Բելառուսին ու մեր վերաբերմունքին եղբայրական հայ ժողովրդի նկատմամբ և ձեր պետությանը: Այդ իսկ պատճառով սա շատ կարևոր հանդիպում է: Եվ ընդհանրապես՝ կեցցե՛ք դուք: Դուք շատ արժանապատիվ ու ճիշտ դուրս եկած ստեղծված իրավիճակից և ինքներդ էլ դա զգում եք: Մենք ուրախ ենք այդ կապակցությամբ»,- ասել է նա:


Լուկաշենկոն նշել է, որ վերջերս քննարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Երևանում ստեղծված իրավիճակը: Որոշում է կայացվել գործուղել բելառուսցի լրագրողների, որպեսզի նրանք տեղում օբյեկտիվ ու առանց աղավաղումների լուսաբանեն: Նա շնորհակալություն հայտնեց Փաշինյանին ու վերջինիս թիմին օբյեկտիվ լուսաբանման հնարավորություն ընձեռելու համար և ևս մեկ անգամ շնորհավորեց Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:


«Ինչպես և նախկինում, այնպես էլ այսուհետ կարող եք մեզ վրա հույս դնել: Մեր քաղաքականությունը եղբայրական հայ ժողովրդի նկատմամբ երբեք չի փոխվի: Ես դա ձեզ խոստանում եմ: Այն կլինի նույնքան կառուցողական ու ընկերական»,- հավելել է Բելառուսի նախագահը:


Հիշեցնենք, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: