8.06.2025
Պոմպեոն եւ Նեթանյահուն խոստացել են դիմակայել իրանական «ագրեսիային»
prev Նախորդ նորություն

Իրանի հոգեւոր առաջնորդը կոչ է արել զարգացնել տնտեսությունը պատժամիջոցների պայմաններում

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պայմաններում ուշադրությունը կենտրոնացնել արտադրության զարգացման վրա:


«Հատկապես վերջին ամիսներին վատացել են բնակչության կենսապայմանները»,- հայտարարել է նա իրանական Նոր տարվա առթիվ հղած տեսաուղերձում:


Այաթոլլան ընդգծել է. «Տնտեսությունն առավել լուրջ ու առաջնային խնդրին է, որը լուծում է պահանջում»:


Նա դիմել է երկրի ներսում գործող տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներին եւ ընդգծել. «Որքան ավելի ամուր է մեր միասնությունը, թշնամին այնքան ավելի պարզորոշ է հասկանում, որ այդ պատժամիջոցներով մեր ազգն ավելի համախմբված է դառնում, այնքան ավելի շուտ նա հուսահատության կհասնի ու կզղջա»:

Պեսկովը՝ Ասադին ուղղված Պուտինի ուղերձի մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին