24.11.2024
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին
prev Նախորդ նորություն

Հայաստանում համատարած կոռուպցիոն երեւույթներ այլեւս չկան. ԱԱԾ տնօրեն

Հայաստանում համատարած կոռուպցիոն երեւույթներ, որպես այդպիսին, այլեւս չկան։ Այս մասին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։


Նա նաև ասաց, որ «որոշ պաշտոնատար անձինք ներգրավված եղել են նման հանցագործությունների կատարման մեջ», բայց կոնկրետ անուններ չհնչեցրեց։


«Հատուկ ծառայությունները կշարունակեն ակտիվորեն պայքարել նման արատավոր երեւույթների դեմ՝ անկախ այն բանից, թե որ պաշտոնյան է կատարում այս կամ այն հանցավոր գործունեությունը։ Կոռուպցիան լուրջ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, եւ նախկին իշխանությունների օրոք այն կրում էր համատարած բնույթ և առկա էր հասարակական կյանքի բոլոր շերտերում»,- հավաստիացրեց Վանեցյանը:


Նրա խոսքով, ավանդաբար ԱԱԾ գործունեության 90-95 տոկոսը գաղտնի է, բայց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ԱԱԾ ղեկավարությունը անհրաժեշտ համարեց հասարակության համար ավելի բաց եւ թափանցիկ գործունեություն ծավալել: Սակայն դա էլ թույլատրելիի սահմաններում։