8.06.2025
Հայաստանում համատարած կոռուպցիոն երեւույթներ այլեւս չկան. ԱԱԾ տնօրեն
prev Նախորդ նորություն

Հերթական խոշոր յուրացումները «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում. հարուցվել է քրգործ

Հունվարի 9-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանն է փոխանցվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումը:


ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության տնօրենի 2018 թվականի մարտի 16-ի հրամանով նախատեսվել է ապամոնտաժել և պահեստավորել «Նորադուզ» և «Լիճք» օդային գծերի որոշ հենարանների հաղորդալարերն ու ճոպանները։ Սակայն ապամոնտաժումից հետո ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, ապամոնտաժված նյութերը սահմանված կարգով գույքագրելու և պահեստավորելու փոխարեն յուրացրել են դրանք։ Արդյունքում՝ հափշտակվել է 47 միլիոն դրամի՝ 24․372 մետր հաղորդալար։


Մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ և ուղարկվել նախաքննության։


Քննությունը շարունակվում է։

«Bye-bye» Իրինա Ռոդնինա. գեղասահքի դպրոցը կանվանափոխվի հայ-ռուսականի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին