25.11.2024
Սեմյոն Բաղդասարով. Թրամփի որոշումը Գոլանի վերաբերյալ կսրի իրավիճակը Մերձավոր Արևելքում
prev Նախորդ նորություն

Washington Post-ը հայտնել է Թրամփի եւ Նեթանյահուի պայմանավորվածության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, «քաղաքական նվեր» է մատուցել վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որին ապրիլի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ծանր պայքար է սպասվում, գրում է The Washington Post-ը:

Երկու առաջնորդները շարունակում են պայմանավորվել, վերնագրում նշել է թերթը:

Թրամփի քննադատներն անհանգստացել են, որ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը կարող է արդարացնել մյուս երկրներին, որոնք զավթում են օտար տարածքներ, նշում է հրատարակությունը:

Փորձագետները կարծում են, որ Թրամփի հետ Նեթանյահուի մտերիմ եւ բարեկամական հարաբերությունները նրա նախընտրական հավակնությունների օգտին են: Ներկայումս Իսրայելի վարչապետը լուրջ ներքին խնդիրներ ունի՝ գլխավոր դատախազը ձգտում է մեղադրականմ եզրակացության հասնել Նեթանյահուի դեմ կոռուպցիայի մասին երեք գործերով, հիշեցնում է WP-ն:

Մինչ միջազգային հանրությունը Գոլանի բարձունքները համարում է օկուպացված տարածք, Թրամփի որոշումը, ինչպես նաեւ Իսրայելի հետ կապված այլ գործողությունները, արմատապես փոխում են ավանդական ամերիկյան արտաքին քաղաքականությունը: