Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է Նաիրի ԲԿ: Բաղրամյան պողոտայում բախման ժամանակ նա վիրավորվել է: «Ելք»-ի խոսնակ Տիգրան Ավինյանի խոսքով՝ պատնեշը ճեղքելիս ընկել է փշալարի վրա «Իմ վերջին տեղեկության համաձայն նրան տեղափոխեցին Նաիրի բժշկական կենտրոն», -նշեց նա: Տիգրան Ավինյանի խոսքով, վիրավորվել է նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Հիշեցնենք, ոստիկանների հետ բախումից հետո անհայտ էր, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը: Լուրեր կային, որ նրան տարել են ոստիկանները: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ոստիկանները հատուկ միջոցներ չեն կիրառելու, որոշ ժամանակ են տրամադրել, որպեսզի ցուցարարները ցրվեն: Ըստ տեղեկությունների՝ մի շարք քաղաքացիներ վիրավորվել են ոստիկանների հետ բախման ժամանակ: Վիրավորների թիվը դեռ հստակ հայտնի չէ: