9.06.2025
Իսրայելական զենքերի ներկրողների թվում Ադրբեջանը զբաղեցնում է 3-րդ տեղը
prev Նախորդ նորություն

Էրդողանը ԱՄՆ-ին համարել է Թուրքիայում տնտեսական ճգնաժամի մեղավորը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անցյալ տարվա տնտեսական ճգնաժամը երկրում առաջացրել են արևմտյան երկրները, նախ և առաջ Միացյալ Նահանգները:

Խոսքը 2018 թ. օգոստոսին երկրում ստեղծված իրավիճակի մասին է: Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի հարկերը կրկնապատկելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո թուրքական լիրան արժեզրկվեց դոլարի նկատմամբ՝ թարմացնելով պատմական նվազագույնը:

«Թուրքիայի արժութային շուկայում 2018 թվականի օգոստոսյան մանիպուլյացիաների հետևում արևմտյան մի շարք երկրների, հիմնականում Միացյալ Նահանգների՝ Անկարայի վրա ճնշումներ գործադրելու փորձերն են», – ասել է Էրդողանը:


 

ՌԴ-ն և Թուրքիան պայմանավորվել են արագացնել Սիրիայում սահմանադրական կոմիտեի ձևավորումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին