Ադրբեջանը շարունակում է մեծ կախվածություն ունենալ նավթային արտահանումից։ Այդ մասին հայտարարել է Moody’s–ի փորձագետ Քրիստիան Ֆանգը։Ըստ նրա, չնայած աշխատանքներ են տարվում տնտեսության դիվեսիֆիկացիայի առումով, նավթային հատվածը շարունակում է մեծ տեղ զբաղեցնել տնտեսության մեջ։Նա նշել է, որ նավթագազային հատվածին է բաժին ընկնում արդյունաբերական արտադրանքի 70%-ը, արտահանման 90%–ը ու կառավարության եկամուտների մոտ 60%-ը։Փորձագետը հավելել է, որ Հարավային գազային միջանցքի կյանքի կոչմամբ գազից եկամուտները հավասարակշռելու են նավթային եկամուտները։