23.04.2025
Bloomberg. Էրդողանի «Նոր Թուրքիայում» միլիոնավոր մարդիկ դարձել են աղքատ
prev Նախորդ նորություն

Թուրքիան չի կարող առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնության փոխել Սբ.Սոֆիայի տաճարի կարգավիճակը

Թուրքիան չի կարողանա փոխել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակն առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնության, հաղորդում է Euronews-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչին: Կազմակերպությունում հայտարարել են, որ թանգարանը մզկիթի վերածելու մասին որոշումը պետք է ընդունի Համաշխարհային ժառանգության համապատասխան կոմիտեն:

Էրդողանը մարտի 24-ին Հունաստանի անկախության տոնի նախօրեին խոսել էր տաճարը մզկիթի վերածելու հնարավորության մասին։

«Դա բացառված չէ։ Ինչպես գիտեք, մզկիթը 1935թ․ վերածվել է թանգարանի, ինչն արտացոլում է Ժողովրդական հանրապետական կուսակցության մտածողությունը։ Մենք նաեւ կարող ենք քայլ կատարել եւ փոխել դա»,- ասել էր նա։


 


 

Ընրություններ Թուրքիայում. Անկարան վերջին 25 տարում առաջին անգամ անցում է ընդդիմությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար