25.11.2024
Թուրքիան չի կարող առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնության փոխել Սբ.Սոֆիայի տաճարի կարգավիճակը
prev Նախորդ նորություն

Ընրություններ Թուրքիայում. Անկարան վերջին 25 տարում առաջին անգամ անցում է ընդդիմությանը

Թուրքիայի ընդդիմադիր ձախակենտրոն «Ազգային-հանրապետական» կուսակցությունը 1994 թվականից մինչ այսօր առաջին անգամ հաղթանակ է տարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի ՏԻՄ ընտրություններում: Կուսակցության թեկնածու Մանսուր Յավաշը, նախնական արդյունքներով, հավաքել է ձայների 50,09 տոկոսը:


Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձայների 99,8 տոկոս հաշվարկի արդյունքներին:


Յավաշի հիմնական մրցակիցը՝ իշխող «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մեհմեդ Օզհասեկին հավաքել է ձայների 47,06 տոկոսը:


Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը հաղթանակ է տարել անեւ Իզմիրում՝ այսպիսով պահպանելով Թուրքիայի երրորդ խոշոր քաղաքի քաղաքապետի պաշտոնը: Իզմիրում Ընդդիմադիր ձախակենտրոն Ազգային-հանրապետականների թեկնածու Տունչ Սոյերը 58,02 տոկոս ձայն է հավաքել՝ առաջ անցնելով Էրդողանի կուսակցությունը ներկայացնող նախկին էկոնոմիկայի նախարար Նիհար Զակբեկչիին:


Առայժմ անորոշ է մնում Թուրքիայի երկրորդ խոշոր քաղաքի՝ Ստամբուլի ղեկավարի ընտրությունը: Այստեղ իշխող կուսակցությունից առաջադրվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմն ու երկրի նախկին վարչապետի, մեջլիսի նախկին խոսնակի պաշտոնները զբաղեցրած Բինալի Յըլդըրըմը:


Հիշեցնենք, որ իր պաշտոնից Յըլդըրըմը հրաժարական էր տվել վերջերս՝ Ստամբուլի ընտրություններինառաջադրվելու համար:


Ստամբուլում նա հավաքել է 48,7 տոկոս ձայն՝ քվեաթերթիկների 98,79 տոկոսի հաշվարկով: Ընդդիմադիր կուսակցության թեկնածուն Ստամբուլում ստացել է ձայների 48,65 տոկոսը՝ չնչին տոկոսներով առաջ անցնելով Յըլդըրըմից:


Այսպիսով՝ առաջին անգամ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը հաղթանակ է տանում երկրի 3 ամենամեծ քաղաքներում: