Հաջորդ տարվանից սկսած կընդլայնվի Բաքու-Վրաստանի սահման ճանապարհը: Այդ երկգիծ ճանապարհն ընդլայնումից հետո քառագիծ կլինի: APA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:«Հրահանգներ եմ տվել Բաքու-Գյանջա արագընթաց գնացքի գործարկման հետ կապված հարցերի ուսումնասիրման համար: Ադրբեջանը հիմա գնում է աշխարհի ամենաժամանակակից գնացքները, և այդ գործընթացը կշարունակվի: Առաջին արագընթաց գնացքները կլինեն Բաքու-Գյանջան և Բաքու-Սումգաիթը: Բաքվից Գյանջա հնարավոր կլինի գնացքով հասնել շատ կարճ ժամանակում և հարմարավետ: Այդ բոլոր նախագծերն իրականացվում են և կիրականացվեն մարդկանց համար ավելի լավ պայմաններ ստեղծելու համար, որպեսզի մարդիկ ավելի լավ ապրեն»,- ասել է նա: