Արարատ Միրզոյանի բողոքից հետո ՀԿ-ն նրան հեռուստացույց է նվիրել
Ազգային Ժողովի դարպասների մոտ ժապավենով հեռուստացույց է դրված՝ նվեր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Վերջինս երեկ խորհրդարանում հայտարարել է, որ «էն օրը գնացի հեռուստացույց ապառիկով վերցնեմ, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին: Չվճարած տուգանք ունեի»: Այս հայտարարությունն արվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե լվացքի մեքենայի վարկը մինչեւ հիմա չեն մարել:
«Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը Այլընտրանք հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին:
Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»,- հրապարակելով լուսանկարը Facebook-ի իր էջում գրել է Նարեկ Մանթաշյանը։
Նշենք, որ Արարատ Միրզոյանի աշխատավարձը կազմում է ամսական 1 մլն 190 հազար դրամ: