3.05.2025
Մամուլ. Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազում է, Սերժ Սարգսյանինը` բարձրանում
prev Նախորդ նորություն

Գազի գնի հարցը կվերադառնա հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգ. փոխվարչապետ

Գազի գնի հարցը շուտով կվերադառնա հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով, գազի գնի շուրջ բանակցությունները պետք է լինեն պերմանենտ գործընթաց և մշտապես ընթանան:

«Բանակցությունների արդյունքում պետք է գալ մի իրավիճակի, որ գին ֆիքսելու մեկ տարվա մշակույթը վերացվի տնտեսական հարաբերություններից»,- կարևորեց նա:

Հիշեցնենք, «Գազպրոմը» 2019թ.–ի հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ–ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ում ներքին սակագինը կմնա անփոփոխ։


 


 


 

IDeA հիմնադրամը կզբաղվի անտառային ֆոնդի վերականգնմամբ ու էներգիայի խնայողությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով