24.04.2025
Պետդեպը Ս-400-ի գնման դեպքում Թուրքիային սպառնացել է զենքի մատակարարումների մերժմամբ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիները հերթական ակցիան են իրականացրել Իրանում

Իրանի Զենգան քաղաքի համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են իրականացրել այն բանի դեմ, որ Իրանն աջակցում է Հայաստանին. հայտնում է Haqqin.az-ը: Նրանք պարզել են` «Ղարաբաղը մերն է» գրառմամբ պաստառներ և հավաքվել կրթական հաստատության բակում:


Ըստ կայքի` ուսանոներին զայրացրել է «Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, և վերջ» գրությամբ պաստառը, որը կախված է եղել «Արարատ» հայկական ակումբի մարզադահլիճում Իրանի հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ:


Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը մեղադրել են Իրանի իշխանություններին «ադրբեջանական հողերի օկուպացիային» աջակցելու մեջ: Դրանից բացի` օրեր առաջ Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն այրել են ՀՀ դրոշը:

ԱՄՆ-ն Էրդողանին բարդ երկընտրանքի առաջ է կանգնեցրել. փորձագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար