26.12.2024
ԱԻՆ նախագահը հացադուլ է սկսել՝  ԿԸՀ-ի հակասահմանադրական գործողությունների դեմ
20.11.2017
ԱԻՆ նախագահը հացադուլ է սկսել՝ ԿԸՀ-ի հակասահմանադրական գործողությունների դեմ

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը անժամկետ հացադուլ է սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Հացադուլի նպատակն է ԿԸՀ-ի հակասահմանադրական գործողությունների դեմ ընդվզումը: Պարույր Հայրիկյանի խոսքով՝ ԿԸՀ-ն մերժել է իրենց նախաձեռնությունը՝  ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, հետևաբար ինքը հացադուլ է հայտարարում:   «Բոլորս էլ գիտենք, որ Սահմանադրությունն ընդունելուց հետո անցումային դրույթներ կան: Սահմանադրությամբ նախատեսված է, որ երեք նախաձեռնողներ կարող են Սահմանադրական փոփոխությունների կատարել՝ 200 000 քաղաքացիներ, ԱԺ-ն և նախագահը: Սակայն 200 000 քաղաքացիների հնարավոր չէ պատգամավորների նման կես ժամում հավաքել: ՀՀ սահմանադրության մեջ կատարվող փոփոխության հարցը չափազանց կարևոր է»,- բացատրել է Հայրիկյանը: Հայրիկյանի խոսքով՝ շատ մարդիկ են իրեն զանգահարել ու հայտարարել, որ ցանկանում են իրեն միանալ, բայց կարևորը այս գործողության մեջ ոչ թե հացադուլն է, այլ Սահմանադրության փոփոխությունը: «Այս պահին 20 հազար ստորագրություն հաստատ ունենք, բայց դա բավարար չէ, աշխատանք է պետք տանել: Հացադուլը ցույց է, աշխատանքը՝ աշխատանք: Հարցը վերաբերում է նրան, որ Սահմանադրությանը ընդառաջ գնալու փոխարեն պետական հաստատության աշխատողների չգիտես ինչ են անում»,- ասել է նա:  Հացադուլ հայտարարած քաղաքական գործիչը նշեց, թե չի պատրաստվում ամբողջ ընթացքում մնալ ԿԸՀ դիմաց, քանզի ոչ մեկին նման խոստում չի տվել: Բայց վաղը ժամը 11-ին դարձյալ կլինի այդտեղ: