25.11.2024
Իրանը մեծացնում է իր պաշտպանական հզորությունը՝ պատերազմը կանխելու համար
prev Նախորդ նորություն

Պատասխանը կոշտ կլինի. Իրանի ՊՆ ղեկավարը պատասխանել է Նեթանյահուին

Իրանի ՊՆ ղեկավար Ամիր Հաթամին հայտարարել է, որ Թեհրանը կոշտ պատասխան կտա, եթե Իսրայելի ՌԾՈՒ-ն փորձի արգելափակել նավթի իրանական առևտուրը:


Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ` ծովային ճանապարհով նավթի մաքսանենգության միջոցով և կոչ արել միջազգային հանրությանը` վերջ տալ այդ պրակտիկային:


«Իհարկե, եթե նրանք նման մտադրություն ունեն, ապա դա կհամարվի միջազգային անվտանգության խախտում և ծովահենություն: Իրանն ուժ ունի` այդ հարցով զբաղվելու համար, և եթե պահանջվի, կոշտ պատասխան կտանք»,- ասել է Հաթամին: