25.11.2024
Նեթանյահուն Էրդողանին մեղադրել է քրդերի ցեղասպանության մեջ
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԽ-ն նախազգուշացրել է Մերձավոր Արեւելքում «կասկածելի միջուկային նախագծերի» մասին

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին նախազգուշացրել է մերձավորարեւելյան որոշ երկրների կողմից մշակվող «կասկածելի միջուկային նախագծերի» մասին. հայտնում է Tasnim-ը։

Նրա խոսքերով, նման քայլերը կարող են հանգեցնել նրան, որ ինչպես տարածաշրջանը, այդպես էլ ողջ աշխարհը բախվի սպառնալիքների հետ, որոնք ավելի վատը կլինեն, քան «Իսլամական պետությունը»։

Շամհանին ընդգծել է, որ նոր սպառնալիքների ի հայտ գալը կստիպի Իրանին վերանայել իր ռազմավարությունը եւ բավարարել երկրի զինված ուժերի պահանջները՝ հաշվի առնելով նոր սպառնալիքների բնույթն ու աշխարհագրությունը։