Քիչ առաջ «թավշյա հեղափոխության» առաջնորդ, Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջում հայտնվեց հետևյալ գրառումը.«Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում»։Հիշեցնենք, այն բանից հետո, ինչ ոստիկանությունը «հարկադրաբար հեռացրեց» Փաշինյանին բողոքի ակցիայից նրա գտնվելու վայրն անհայտ էր, ոստիկանությունը հստակ տեղեկություն այդ մասով չէր հայտնում: Ավելի վաղևս մեկ գրառում էր հայտնվել. Առավոտյան վերսկսում ենք խաղաղ անհնազանդության գործողությունները։ ֊ապակենտրոնացված պայքար֊գործադուլ֊դասադուլ֊19։00֊ին հանրահավաք Հանրապետության հրապարակում Այս պահին բոլորը գնում են տուն, որպեսզի զերծ մնանք սադրանքներից։