Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը թուրք–ամերիկյան հարաբերություններում շրջադարձային կետ է անվանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նախօրեին հայտնել էր, որ Թրամփը Էրդողանին հավաստիացրել է, որ հրաման է տվել դադարեցնել ամերիկյան զենքի մատակարարումը Սիրիայի քրդերին (YPG), որոնց Անկարան Քրդական բանվորական կուսակցության հետ կապված ահաբեկչական կազմակերպություն է համարում։«Երկու նախագահների հեռախոսազրույցը մեր հարաբերություններում շրջադարձային կետ է։ Եթե ԱՄՆ–ն չպահի իր խոստումը եւ չդադարի օգնել YPG–ին, ապա կխաբի ամբողջ աշխարհին։ Թուրքիան կհտեւի դրան»,– ասել է Բոզդաղը Kanal 24–ի եթերում։