20.01.2026
Իրանը հրթիռներ ունի, որոնք կարող են թիրախը խոցել 2000 կմ հեռավորությամբ
14.09.2018
Իրանը հրթիռներ ունի, որոնք կարող են թիրախը խոցել 2000 կմ հեռավորությամբ

Իրանը հրթիռներ ունի, որոնք կարող են թիրախը խոցել 2000 կմ հեռավորությամբ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին, փոխանցում է Tasnim-ը:Նրա խոսքով՝ հրթիռների թիվը, որոնք կարող են թիրախները մեծ ճշգրտությամբ խոցել 2000 կմ հեռավորությամբ, Իրանին «անգերազանցելի հնարավորություններ» են տվել ընդդեմ գլոբալ ամբարտավանության: Նա նշել է, որ Իրաքի Քուրդիստանի շրջանում իրանցի ահաբեկիչների դեմ վերջերս իրականացված գործողության ժամանակ ԻՀՊԿ-ն իր հնարավորություններն օգտագործել է՝ վրեժխնդիր լինելու Քուրդիստանի արեւմտյան նահանգում իրանցի սահմանապահների սպանության համար:«ԻՀՊԿ այդ գործողությունը թշնամիներին շատ բովանդակալից ուղերձ փոխանցեց, հատկապես գերտերություններին, որոնք կարծում են, որ կարող են պարտադրել իրենց կեղտոտ նպատակներն ու մեզ վախեցնել»,- շեշտել է նա: