Վերլուծական ՏուրՍտատ գործակալությունը կազմել է այն երկրների ցանկը, որտեղից 2017 թվականին առավել մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստան:Ըստ ՏուրՍտատի, Հայաստանից Ռուսաստան ուղևորությունների քանակը 2017-ին եղել է 584.000, իսկ Ռուսաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը՝ 24 մլն: Հայաստանը վարկանիշում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ Լեհաստանի և Գերմանիայի միջև:Առաջին տասնյակում են. Ուկրաինան (8,7 մլն ուղևորություն), Ղազախստանը (3,5 մլն), Չինաստանը (1,5 մլն), Ֆինլանդիան (1 մլն), Ադրբեջանը (876.000), Լեհաստանը (714.000), Հայաստանը (584.000), Գերմանիան (580.000), Մոլդովան (519.000) և Աբխազիան (432.000):