Թուրքիայի քաղաքական համակարգը, որը հիմնված է մեկ մարդու նկատմամբ լոյալության ու հնազանդության վրա, դարձել է հասարակության բևեռացման ու ժողովրդավարության վատթարացման պատճառ։ Այդ մասին The Brown Journal of World Affairs–ին հայտնել է փորձագետ Ջեննի Ուայթը։ Ըստ նրա, Թուրքիայի քաղաքական կյանքը բնորոշող կառուցվածքը շատ փխրուն է`այն նման է «ինքնակալության առանցքի»։ Նա նշել է, որ այդ «առանցքը» արտացոլում է միայ ն առաջնորդի նպատակներն ու ցանկությունները։ Փորձագետը Թուրքիայի այդպիսի համակարգը համարում է փխրուն ու հիմնված առաջնորդի սեփական էգոյի վրա։