8.07.2025
ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի. Շարմազանով
28.04.2018
ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի. Շարմազանով

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ հայտարարեց, որ իրենց կուսակցությունը չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել մայիսի 1-ին կայանալիք ընտրություններին։ «Մենք չենք առաջադրի թեկնածու։ Ում կքվեարկենք՝ կապված է թե ովքեր են առաջադրված և ինչ ծրագրով հանդես կգան», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։ Թեկնածու չառաջադրելով, ասաց նա, իրենք խուսափում են զոռբայությունից, անվտանգության մարտահրավերների ավելացումից, առճակատումից. «Սա է ճիշտ ճանապարհը: Կար մի հատված, որ մեզ դեմ էր, հիմա, ինչքա՞ն պիտի այդ ցույցերը լինեին: Սա է մեր որոշումը` լավ է, վատ է, ճիշտ է, թե սխալ` սա է»,- շեշտեց նա:Իսկ բոլոր նրանք, հավելեց նա, ովքեր փորձում են գուժել ՀՀԿ-ի վախճանը, չարաչար սխալվում են: Հիշեցնենք, քիչ անց պետք է հայտարարությամբ հանդես գա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ կանխատեսումների` նրան կառաջադրեն վարչապետի թեկնածու: