Ազգային Ժողովը 6 կողմ, 76 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Ելք» խմբակցությաններկայացրած՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: Նշենք, որ ավելի վաղ նախագիծը գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ներկայացված նախագիծը «թաց ու չորը տարբերակող, տեղեկացնող» փաստաթուղթ է, իսկ ահա հունվարի մեկից հայաստանցիները նոր իրողության առաջ կկանգնեն՝ նոր թանկացումների տեսքով: Ընդդիմադիր պատգամավորը ևս մեկ անգամ հնչեցրեց իրենց թեզը, որ որևէ ուսումնասիրւթյուն չկա, որը կապացուցի, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը ճիշտ էր ու, առավել ևս, այն օգուտներ է բերել հանրապետությանը: