Կեմերովոյի առևտրա-զվարճանքի կենտրոններից մեկում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի: Ինչպես հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից, 11 զոհերը հայտնաբերվել են կինոթատրոնի տարածքում: Զոհերի մեծ մասը երեխաներ են: Փրկարարները շարունակում են 16 անհետ կորածների որոնումները: Ավելի վաղ համապատասխան մարմինները տեղեկացրել էին, որ 69 անհետ կորած կա, որոնց թվում 40-ը` երեխաներ: Հրդեհի ժամանակ երկու կինոթատրոն է փլվել, հետագայում նաև տանիքը` 600քկմ:Տեղում աշխատում է հատուկ տեխնիկա` 86 միավոր, այդ թվում նաև երկու ուղղաթիռ և 663 փրկարար: Հայտնի է, որ քրգործի շրջանակներում հարցաքննվել է 4 անձ, այդ թվում նաև այն տարածքի վարձակալողը, որտեղ, ըստ վարկածի, գտնվում է հրդեհի օջախը: Աշխատանքները շաունակվում են այս պահին ևս: