23.12.2024
Ամերիկացի լրագրողների մուտքը Պետդումա արգելվել է
06.12.2017
Ամերիկացի լրագրողների մուտքը Պետդումա արգելվել է

ՌԴ Պետական Դումայի պատգամավորները դեկտեմբերի 6-ի նիստի ժամանակ որոշում են ընդունել, որով արգելվում է ամերիկյան լրատվամիջոցների մուտքը Ստորին պալատի շենք, որոնք Արդարադատության նախարարության կողմից որակվել էին որպես օտարերկրյա գործակալներ։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 413 պատգամավոր, մեկը դեմ է քվեարկել։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Ինչպես նիստի ժամանակ պարզաբանեց Դումայի վերահսկման և կանոնակարգման հանձնաժողովի նախագահ Օլգա Սավաստյանովան («Եդինայա Ռոսիա»)՝ դեռևս խոսքը երկու լրատվամիջոցի մասին է։Ավելի վաղ պատգամավորը նշեց, որ առաջին հերթին արգելքը տարածվում է «Ազատություն» ռադիոկայանին եւ «Ամերիկայի ձայն»-ին։ «Պարբերականների լրագրողները ընդհանրապես չեն կարող մուտք գործել Պետդումայի չենք, ո՛չ ԱԳՆ հավատարմագրմամբ, ո՛չ այլ թույլտվություններով»,-լրագրողներին դեկտեմբերի 5-ին ասել է Սավաստյանովան։Ավելի վաղ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալների ռեեստրում գրանցել է 9 լրատվամիջոց՝ «Ամերիկայի ձայնը», «Ազատություն ռադիոկայանը», ինչպես նաև «Իրական ժամանակը», «Ազատության ռադիոկայանի թաթար-բաշքիրյան ծառայությունը», «Սիբիր, Ռեալիի»–ն, «Idel.Ռեալիի»–ն, «Ֆակտոգրաֆ»–ը, «Կովկաս․Ռեալիի»–ն եւ «Ղրիմ․Ռեալիի»–ն։