25.11.2024
Պետբյուջեի եկամտային մասը 2019 թ․ առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 մլրդ դրամով
prev Նախորդ նորություն

Արցախի մասնակցության հարցը քննարկվել է, բայց համաձայնության չենք եկել. Փաշինյան

Վիեննայի բանակցություններին գնացել էինք Ստեփանակերտի օրակարգով, ինչը նախանշել էի Արցախի ու Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: Ես ասել էի, որ մեզ համար շատ կարևոր է Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում: Այս մասին Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ղարաբաղի մասնակցությունը շեշտելով՝ մենք ընդհանրապես ձևաչափի փոփոխության հարց չենք դրել, համանախագահության ներքո բանակցության ֆորմատը կասկածի տակ չէ», - ասել է նա։


Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններն առավել արդյունավետ դարձնելու համար պետք է մոռանալ հին ու կրկնվող տեքստերը, որոնք ցույց են տվել իրենց անարդյունավետությունը:


«Պետք է նոր մոտեցումներով մոտենալ բանակցություններին», - ասել է նա։


Փաշինյանն ասաց, որ համաձայնության չեն եկել, բայց այդ հարցը քննարկումից դուրս չի եկել, քննարկումները  պետք է շարունակենք։


«Որպես բանակցություններում նոր մարդ, մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պետք է որոշակի բացատրություններ ստանայի։ Այս հարցը բարձրացվել է թե Ադրբեջանի նախագահի հետ քննարկման ժամանակ, թե համանախագահների հետ քննարկման ժամանակ, մենք մեր հարցերի պատասխանները չենք ստացել, որովհետև դրանք շատ ծավալուն հարցեր են ու մի քննարկման ընթացքում, դժբախատաբար, հնարավոր չէ այդ հարցերի պատասխանը ստանալ։ Հետագայում սա պետք է նաև քննարկվի ու այս քննարկումը մենք պատվիրակել ենք մեր ԱԳ նախարարներին», - շեշտել է Փաշինյանը։