Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են մոտ 100 միջազգային լրատվամիջոց ներկայացնող լրագրողներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունները տեղի են ունենալու վաղը, ժամը 12-ին, Ազգային ժողովում, ՀՀ վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: