20.04.2025
Դավիթ Տոնոյանը քննարկել է ՀՀ և ԱՄՆ Կանզաս նահանգի միջև համագործակցության հեռանկարները
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ում Հայաստանը հաջողել է. Նիկոլ Փաշինյան

Շատ են ասում, որ ՀԱՊԿ-ում մենք ձախողել ենք, ինչո՞վ: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօր Հասյաստանի ձայնը այդ կազմակերպությունում լսելի է, Հայաստանն այսօր ասում է իր ասելիքը և Հայաստանի նկատմամբ հարգանքը մեծացել է.

«Այդտեղ մենք մի ժամանակավոր պաշտոն մի ամիս ավել ենք զբաղեցրել, թե պակաս ՝ դա էլ է գնահատման չափանիշ: Բայց ինձ համար գնահատման չափանիշները բոլորովին այլ են»,- հայտարարեց վարչապետը:


Հիշեցնենք, Հայաստանը շարունակում է պնդել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին մինչ հատկացված պաշտոնի ժամկետը լրանալը: Վերջին իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվի առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի: Նման բան լինել չի կարող:


Մինչդեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հաջորդ օրն իսկ հայտարարեց, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի առաջադրվելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին:


 

Մինսկի խմբի համանախագահներն այսօր կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ. ՌԴ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար