29.03.2024
Իրանում պատժամիջոցների հարցում բացառություններ չանելու ԱՄՆ-ի որոշումն անխոհեմ են անվանել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիային կարող են բացառել F-35-ի ստեղծման նախագծից՝ առանց ծրագրի համար լուրջ վնասի

F-35-ի ստեղծման ծրագրից Թուրքիայի հնարավոր բացառումը էական վնաս չի հասցնի այս հինգերորդ սերնդի կործանիչ ռմբակոծիչների արտադրությանը եւ միայն սկզբնական փուլում կհանգեցնի որոշակի դժվարությունների, որոնք կապված են մասերի եւ բաղադրիչների նոր մատակարարի որոնման հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ-ում աղբյուրներին:

Թուրքիան ԱՄՆ-ի եւ եւս 7 երկրների հետ մասնակցում է F-35-ի ստեղծման ծրագրին՝ այս կործանիչի համար տարբեր մասեր արտադրելով: Միեւնույն ժամանակ, Անկարան արդեն Վաշինգտոնից պատվիրել է 30 նման մեքենաներ:


Միացյալ Նահանգները, սակայն, նախազգուշացրել են Թուրքիային, որ կարող են մերժել նրան F-35 վաճառքի հարցում, եթե Անկարան ձեռք բերի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը:

Անկախ ԱՄՆ-ի ճնշումներից Թուրքիան ցանկանում է գնել ռուսական С-400 համակարգեր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար