Անկարան կշարունակի համագործակցել Թեհրանի հետ` չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:Ռոհանին այցով Թուրքիայում է:«Կշարունակենք գտնվել Իրանի կողքին այն ժամանակ, երբ երկրի դեմ անարդար որոշումներ են կայացվում»,- ասել է Էրդողանը:Նա նշել է, որ երկու երկրների նպատակն է առևտրաշրջանառությունը 11 միլիարդից հասցնել 30 միլիարդ դոլարի: