26.11.2024
Կիևում Հայաստանի և Ուկրաինայի ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել
prev Նախորդ նորություն

Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին Ս-400-ների գնման հարցում. Էրդողան

Թուրքիան չի նահանջի Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) գնելու հարցում, չնայած այն բանին, թե ինչ կասի ԱՄՆ-ը, ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ոչ մի քայլ հետ Ս-400 գնելու հարցում չի լինի։ Իսկ ինչ վերաբերում է Patriot-ին, եթե ԱՄՆ-ը մեզ լավ պայմաններ առաջարկի, մենք բաց կլինենք նրանց համար»,- ասել է պետության ղեկավարը։

2017 թվականին ստորագրված պայմանագիրը Թուրքիային Ս-400 ԶՀՀ-ներ վաճառելու մասին Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական անհամաձայնությունների պատճառ է դարձել, վերջինը թուրք դաշնակիցներից պահանջում է հրաժարվել ռուսական համակարգերից հօգուտ ամերիկյան Patriot ԶՀՀ-ների։
Թուրքիայի իշխանություններն ամուր են իրենց դիրքորոշման հարցում եւ չեն ծրագրում հրաժարվել Ս-400-ներից անգամ ամերիկյան համալիրներ գնելու պարագայում։