Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջան մեկնող իրանցիները կկարողանան օգտագործել օդանավակայանում վիզա ստանալու հնարավորությունը: Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի քառակողմ նիստի ավարտից հետո, Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է.«Իրանն ազատականացրել է վիզային ռեժիմը Թուրքիայի և Վրաստանի հետ: Իսկ մոտ ապագայում իրանցիները կկարողանան օգտագործել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը»: