20.04.2025
Պեսկովը՝ Ասադին ուղղված Պուտինի ուղերձի մասին
prev Նախորդ նորություն

Թրամփի` Գոլանի բարձունքների մասին հայտարարությունը վրդովվեցրել է Թուրքիային

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն քննադատել է Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթը: Այս մասին հայտնում է «Անադոլուն»։

«Պետությունների տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է»,- Twitter-ում գրել է Չավուշօղլուն:

Նա ավելացրե է, որ Իսրայելի գործողությունները օրինականացնելու Թրամփի փորձերը հակասում են միջազգային իրավունքին եւ կհանգեցնեն տարածաշրջանում միայն ավելի շատ բռնության եւ ցավի։

«Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,- հավելել է նա:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել էր.

«52 տարի անց եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը, ինչը ծայրահեղ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»:

Նշենք, որ այս գրառումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Իսրայել: Արդեն երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ վերջինս կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը։

Հիշեցնենք նաև, որ Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա զգալի մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Երկու այս պետությունները Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։


 

Գոլանի բարձունքները` միջազգային իրավունքի նոր նախադեպ. կօգտվի ՀՀ-ն այդ հնարավորությունի՞ց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար